«Այս պահին տիկին Սարգսյանն ազատության մեջ է». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորև բերվող հրապարակումը հիշում եք անշուշտ: Դրանից հետո հանձնարարել եմ տեղեկանք պատրաստել տիկին Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ և ստացել եմ ներքոշարադրյալ տեղեկությունները: Այս պահին տիկին Սարգսյանն ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը և հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի զինվորներ... 1. 2015-ի սեպտեմբեր - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով գաղտնի հափշտակել է գումար, պանիր, պահածո: 2. 2016-ի հունվար - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի մուտք գործելով Գ. Գ-ի բնակարան, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափով գումար: Պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Սահմանել փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Այսինքն՝ այս անգամ էլ ազատազրկում չի կիրառվել: 3. Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017-ի հուլիսի 4-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան և դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ՝ Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 26 հունիսի 2018թ. Ո Ր Ո Շ Ե Ց՝ Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24