Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը չի պատերազմի Ուկրաինայի հետ». Լավրով

1318
Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ., 13:45
«Ռուսաստանը չի պատերազմի Ուկրաինայի հետ». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է, որ Ռուսաստանը չի պատերազմի Ուկրաինայի հետ:

«Ուկրաինայի հետ չենք պատերազմի, ես դա ձեզ խոստանում եմ»,- ասել է Լավրովը «Комсомольская правда»-ի հետ զրույցում:

Նա նշել է, որ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը «թուլության դրսևորում» կլինի:

«Եթե ցանկանում ենք պահել Ուկրաինան որպես չեզոք երկիր, ապա պարտավոր ենք անել ամեն բան, որպեսզի Ուկրաինայում բնակվող մարդիկ հարմարավետ իրենց զգան»,- հավելել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր Ռուսաստանի հետ պատերազմական վիճակի մասին: