Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լարված իրավիճակ Արարատի մարզում. քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

1192
Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ., 11:25
Լարված իրավիճակ Արարատի մարզում. քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության:

«Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի և կմտածի իր բնակչի հոգսերի մասին, իսկ հոգսեր արարատցիներս շատ ունենք»,-ասել են նրանք:

Լարված իրավիճակ Արարատի մարզում. քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը
Լարված իրավիճակ Արարատի մարզում. քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: