Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

478
Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ., 11:40
ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: