Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Facebook-ին մեկ միլիարդ դոլարի տուգանք է սպառնում

4094
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 23:00
Facebook-ին մեկ միլիարդ դոլարի տուգանք է սպառնում

Facebook ընկերությանը մեկ միլիարդ դոլարի տուգանք է սպառնում, գրում է CNN-ը: Պատճառը օգտատերերի տվյալների գաղտնիության խախտումն է:

Նշվում է, որ ընկերության դեմ հետաքննություն է սկսել տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող իռլանդական հանձնաժողովը:

Ըստ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի՝ տվյալները խախտող ընկերությունները մինչև 23 միլիոն դոլարի տուգանք են վճարում կամ տարեկան շահույթի 4%-ը՝ կախված նրանից, թե գումարի որ չափն է մեծ: 2017թ. Facebook-ի շահույթը կազմել է մոտ 40 միլիարդ դոլար և այդպիսով ստացվում է, որ ընկերությանը մոտ 1,6 միլիարդ դոլարի տուգանք է սպառնում: