Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Եթե նախկին իշխանության օրոք նման պահվածքը մեկնաբանելի էր, հիմա ուղղակի անհասկանալի է». Արամ Սարգսյան

1719
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 11:05
«Եթե նախկին իշխանության օրոք նման պահվածքը մեկնաբանելի էր, հիմա ուղղակի անհասկանալի է». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Երբ կնոջը ծեծելով սպանում է ռազմավարական գործընկերոջդ հարբած զինվորականը, ու դրա դեմ բողոքի ակցիային չի անդրադառնում երկրիդ որևէ հեռուստաընկերություն, այդ ժամանակ ես հասկանում, թե որտեղ ես հայտնվել իրականում։
Հետո էլ զարմանում ենք, թե մեզանում ինչու անկախության օրը տոն չի դառնում։
Հ.Գ. Եթե նախկին ոչ լիգիտիմ իշխանության օրոք նման պահվածքը մեկնաբանելի էր, հիմա ուղղակի անհասկանալի է....»: