Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հենց հանրության պահանջն էր, որ մենք ունենանք նոր տոնածառ»․ Հայկ Մարության

1735
Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 10:45
«Հենց հանրության պահանջն էր, որ մենք ունենանք նոր տոնածառ»․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է գլխավոր տոնածառի ծախսերի ու արտաքին տեսքի շուրջ՝ հանրության շրջանում արձագանքներին: «Հանրության մոտ բուռն արձագանք է զուտ հիացմունքի պահով ու մեծամասնությունը շատ ուրախացել է այս տոնածառով: Ես ինքս ուրախացել եմ, քանի որ սա երկար սպասված իրադարձություն է: Սա ոչ միայն Երևանի, այլ Հայաստանի գլխավոր տոնածառն է: Իրապես այն ինչ ունենք, գինն իրապես թանկ չէ ու հանրության պահանջն էր, որ նոր տոնածառ ունենանք... Աստղաբաշխական թվեր չեն տրվել, գումարը բավականին համեստ է՝ այլ երկրների տոնածառների գումարի հետ համեմատ»,- ասել է Մարությանը:

Հիշեցնենք՝ MAMUL.am-ը ևս հարցում է անցկացնում՝ «Ճի՞շտ եք համարում արդյոք տոնածառի համար 71 միլիոն դրամ ծախսելը» թեմայով: