Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանցիները խնդրում են՝ վաճառեք». Լուկաշենկո

1734
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 15:45
«Ադրբեջանցիները խնդրում են՝ վաճառեք». Լուկաշենկո

Պետք չէ Բելառուսին հանդիմանել, որ Ադբեջանին զենք է վաճառում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Белта»-ն:

Նրա խոսքով՝ «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի փորձարկումներին Բելառուս էին հրավիրվել և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, և՛ ռուսները, և նրանք հնարավորություն ունեին տեսնել, որ դա բարձր ճշգրտություն ունեցող զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են՝ վաճառեք: Իսկ մենք պետք է դրա դիմաց վերցրած վարկը վերադարձնենք: Եվ այդ ժամանակ ասացինք, որ կվաճառենք ադրբեջանցիներին: Հայերին էլ նույնատիպ համակարգ առաջարկեցին, սակայն նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ռուսական «Իսկանդեր»-ներ ունեն, որը ցուցադրեցին շքերթի ժամանակ: Եվ մենք ադրբեջանցիների խնդրանքով այդ համալիրները պատրաստեցինք շքերթի համար: Հավանաբար դա էր իմ սխալը. ես ջանացի այդ համալիրը պատրաստել շքերթին: Բայց չէ՞ որ հայերին էլ էի առաջարկել»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին և հայերին:

Ավելի վաղ Լուկաշենկոն բացահայտել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված ինտրիգը: