Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել

1513
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 12:45
Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել

«Ռոսատոմ» ընկերությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկ է արել՝ կապված ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության հետ: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, ասել է ատոմային ոլորտում իրազեկ աղբյուրը:

«Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, սակայն չկա գործող ԱԷԿ: «Ռոսատոմն» առաջարկություն է արել: Նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք 2 ճանապարհ: Դրանից մեկը՝ արագացված կերպով անմիջապես սկսելը: ԽՍՀՄ տարիներին այնտեղ նույնիսկ ընտրել էին հարթակ ԱԷԿ-ի կառուցման համար»,- ասել է աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ Մոսկվայի առաջարկած երկրորդ տարբերակը միջուկային ոլորտում համագործակցության աստիճանաբար աճն է:

Աղբյուրը նշել է նաև, որ երկու երկրների միջև արդեն նախնական բանակցություններ են անցկացվել, որոնց արդյունքում էլ «Ռոսատոմ»-ը մշակել է առաջարկություններն ու ներկայացրել Ադրբեջանի նախագահի քննարկմանը: