Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում

296
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 12:00
Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ: Ամիսներ շարունակ չեն կարողանում արտերկրում գնված մեքենաները բերել Հայաստան. սահմանին մաքսազերծման հետ կապված խնդիրներ կան: «Մենք ուզում ենք, որ Վրաստանի նման մենք էլ բերենք մեր անունով, ֆիքսված գումար ձևակերպենք ամեն մեքենայից, մուծենք՝ մեքենայի արժեքի չափով»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Կառավարության ներկայացուցիչը փաստեց, որ ակցիայի մասնակիցների պահանջը քննարկան ենթակա է, պարզապես պետք է բողոքի ակցիա իրականացնողները հավաքվեն, իրենց ներկայացրած առաջարկը ձևակերպեն և ներկայացնեն Կառավարությանը: