Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բենզինի գինը Հայաստանում նվազել է ևս 10 դրամով

4861
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 10:10
Բենզինի գինը Հայաստանում նվազել է ևս 10 դրամով

Վերջին օրերին հաճախակիացել են քննարկումներն ու դժգոհություններն այն մասին, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բենզինի և դիզելային վառելանյութի գնարժեքում որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Ավելին. շատերը խոսում են, որ վառելանյութ ներկրողները համաձայնության են եկել իշխանությունների հետ առ այն, որ գները փոփոխության չեն ենթարկվելու:
Թեման ավելի ակտուալ դարձավ այն ժամանակ, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում բորսաներում նավթի գինը նվազեց՝ 85$-ից հասնելով մինչ 58$:
Ասում են, այսօր առավոտյան Երևանի բենզալցակայաններում կրկին բենզինի գնի փոփոխություն է տեղի ունեցել և մեկ լիտրի արժեքը նվազել է ևս 10 դրամով՝ կազմելով 430 դրամ ռեգուլյար տիպի և 450 դրամ՝ պրեմիում տեսակի բենզինի համար: Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում գները շարունակելու են նվազել: