Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ»

319
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 09:35
Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը:

Հայաստանի իշխանությունները դրա համար կսկսեն մեղադրել Ռուսաստանի իշխանություններին, որ նրանք չեն մտածում հայ հասարակության մասին, բայց պետք է հասկանալ, որ դրա իրական պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են»: