Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաները մեղադրվում են ֆուտբոլիստուհիներին բռնաբարելու համար

475
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 04:20
Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաները մեղադրվում են ֆուտբոլիստուհիներին բռնաբարելու համար

Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Քերամուդին Քարիմը և ևս հինգ պաշտոնյա մեղադրվում են ազգային հավաքականի ֆուտբոլիստուհիներին բռնաբարելու, նրանց հանդեպ սեռական և ֆիզիկական ոտնձգությունների համար: Միւադեպի հանրայնացումից հետո պաշտոնյաները հեռացվել են աշխատանքից։ Կանանց ֆուտբոլի դեպարտամենտի նախկին նախագահ Խալիդա Փոփալը, ով ստիպված է եղել լքել Աֆղանստանը, նշել է, որ պաշտոնյաները մտադիր էին վճարել ֆուտբոլիստուհիներին՝ լռության դիմաց, իսկ ովքեր համաձայն չէին լռել ավելի խիստ պատիժներ էին ստանում։ Տեղեկության տարածումից հետո Աֆղանստանում քննություն է սկսվել, որին մասնակցում է նաև ՖԻՖԱ-ն։