Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ժամը 13:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումները

255
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 14:40
Ժամը 13:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումները

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է

ժամը 13:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումները՝

Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվերակության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:

Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է և չի կատարվել:

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հեռավորության վրա առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ: