Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգնության կոչ է արել հանրությանը

491
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 18:25
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգնության կոչ է արել հանրությանը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգնության կոչ է արել հանրությանը և դրամահավաք է կազմակերպել՝ դեկտեմբերի 14-ից 17-ն Իսպանիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը մեր հավաքականի մասնակցության համար:

«Սպորտի հարգելի սիրահարներ, այս տարի մեր վերջին հնարավորությունն է ընգրկվելու Եվրոպական խաղերին, որի համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը: Կարծում ենք բոլորիս հաճելի կլինի, որ մեր սամբիստների հաղթանակի մեջ ունենանք նաև մեր լուման»,- նշել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հանգանակություն կարելի է անել անցնելով հետևյալ հղումով։