«Շատերը չէին հասկանում՝ ինչ է կատարվում... Մեզ վրա գոռում էին». Նիկոլայ Ռիժկովը կիսվել է երկրաշարժի հիշողություններով
![]() ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հիշողություններով կիսվել է «Российская газета»-ի հետ զրույցում: Փրկարարական և վերականգնողական աշխատանքների կարգավորման հանձնաժողովը ղեկավարել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը: «Չէի ասի, թե մենք գլուխ էինք հանում առաջին օրերին: Անհնար էր. մարդիկ վերապրում էին ցավը, շատերը չէին հասկանում՝ ինչ է կատարվում... Մեզ վրա գոռում էին: Անձամբ ինձ վրա. «Ինչո՞ւ ես եկել։ Որտե՞ղ են քո կռունկները...»: Մոտ մեկ շաբաթ անց հաջողվեց կարգավորել աշխատանքները, ջանքերը: Հաջողվեց հասկացնել, որ լաց լինելը, քարացած նստելն ու գոռալը քիչ է. պետք է աշխատել, դուրս հանել ողջ մնացածներին»,- հիշում է Ն. Ռիժկովը: «Ցույցեր չէինք կազմակերպում, դրա ժամանակը չէր: Ամեն ինչ իր տեղն ընկավ: Փլատակների տակից 16 հազար մարդու դուրս բերեցինք, իսկ աղետի գոտուց՝ 40 հազարին»,- պատմել է նա: Պատասխանելով այն հարցին, թե գիտի արդյոք, որ Հայստանում իրեն «Ամենափրկիչ» են անվանում, Ն. Ռիժկովն ասել է. «Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն՝ ի տարբերություն մեզ, ի դեպ: Այդ ողբերգությունից 2 տարի անց վարչապետ էի, սակայն դրանից հետո տարբեր իրավիճակներ եղան, և 90-ականների սկզբներին չաշխատեցի: Անկախ իմ պաշտոնից՝ նրանք ինձ չմոռացան: Եվ դրա համար երախտապարտ եմ հայ ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է «Ամենափրկիչին»՝ չեմ լսել, բայց մի այլ պատմություն պատմեմ: Ուղղաթիռով գնում էինք հայկական մի գյուղ, և օդաչուն ասաց. «Չենք կարող վայրէջք կատարել. վտանգավոր է, լեռներ են»: Վայրէջք կատարեցինք 3 կմ հեռու՝ դաշտ, ցեխ, անձրև: Դուրս եկանք, և ճանապարհին «Վոլգա» էր կանգնած, և օդաչուին ասում են. «Ռիժկովի համար է»: Ցնցեց այդ արտահայտությունը՝ «Ռիժկովի համար է»: Երբեք չեմ մոռանա այդ մեծ ժողովրդին»: Նշենք, որ այսօր Գյումրիում ՌԴ ԱԻ փոխնախարարը հայտնեց, որ Ռիժկովն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա լինել: ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00

