«Մշակվում է ԵԱՏՄ-ում միասնական վճարային համակարգ ստեղծելու գաղափարը». Տիգրան Սարգսյան
1832
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 12:25
![]() Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մշակում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) միասնական վճարային համակարգ ստեղծելու գաղափարը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Քննարկվում է միասնական վճարային համակարգի ձևավորումն ու փոխադարձ վճարումների իրականացումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տ. Սարգսյանը երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո: Նա նշել է, որ այժմ գաղափարի շուրջ աշխատում են ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերը, որից հետո վերջնական տարբերակը, հնարավոր է, որ քննարկվի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստերից մեկի ընթացքում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
