Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Արամ Հարությունյանը փորձել է փախչել

1859
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 11:30
Արամ Հարությունյանը փորձել է փախչել

14 մլն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ԱԺ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու՝ դատախազության միջնորդությունն այդպես էլ չքննարկվեց ԱԺ-ում՝ քվորում չլինելու պատճառով: Ասում են՝ մոտ 10 օր առաջ, Հարությունյանը փորձել է հեռանալ երկրից, բայց չի ստացվել. օդանավակայանում կանխել են նրա մեկնումը: Ասում են նաև, որ նրան զգուշացվել է՝ երկրորդ նման փորձը կունենա առավել ծանր հետևանքներ և գործին կկցվի նաև փախուստի փորձը: