Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Տալալաևը որակազրկվել է, «Փյունիկ»-ը տուգանվել

325
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 03:25
Տալալաևը որակազրկվել է, «Փյունիկ»-ը տուգանվել

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Դեկտեմբերի 2-ին կայացած «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղին մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացվել է տեխնիկական գոտուց: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ Ա. Տալալաևին որակազրկել մինչև 2019թ.
մայիսի 31-ը ներառյալ, Փյունիկ ՖԱ ՀԿ ակումբին տուգանել 125000 ՀՀ դրամ։