Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երևանում կայացած Լազարևյան ակումբի նիստը «մտահոգություն» է առաջացրել Բաքվում

1981
Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 17:05
Երևանում կայացած Լազարևյան ակումբի նիստը «մտահոգություն» է առաջացրել Բաքվում

Ադրբեջանը «մտահոգություն» է հայտնել Ռուսաստանին՝ կապված Երևանում կայացած հայ-ռուսական համագործակցության նոր հարթակի՝ Լազարևյան ակումբի նիստի արդյունքների հետ:

«Անօրինական ռեժիմի ներկայացուցիչների հրավերը, ինչպես նաև ակումբի նիստի շրջանակներում հնչած հայտարարությունները, որոնք բացարձակ հարձակումներ են պարունակում ընդդեմ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպատակ ունեն վնաս հասցնել Բաքվի և Մոսկվայի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությունը»,- Интерфакс-ը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը:

Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը ՌԴ ԱԳՆ-ին տեղեկացրել է «մտահոգության» մասին Մոսվկայում իր դեսպանատան միջոցով: