Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Լուկաշենկոն մտադիր է բարձրացնել ԵԱՏՄ-ում տնտեսական խոչընդոտների հարցը

1702
Երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ., 15:35
Լուկաշենկոն մտադիր է բարձրացնել ԵԱՏՄ-ում տնտեսական խոչընդոտների հարցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը բարձրացնել Եվրասիական տնտեսական միությունում առկա տնտեսական խոչընդոտների հարցը:

«Կմեկնեմ Սանկտ Պետերբուրգ, որպեսզի Ամանորի նախաշեմին հանդիպեմ պետությունների ղեկավարների հետ և քննարկեմ հրատապ հարցերը: Եթե խոսենք Ռուսաստանի հետ համագործակցության մասին ինչպես միութենական պետության, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում, ապա կա մի խնդիր. մենք պայմանավորվել ենք աշխատուժի, կապիտալների, ծառայությունների, ապարանքների և այլնի ազատ տեղաշարժի մասին: Առանց դրա չի կարող լինել ԵԱՏՄ և նույնիսկ մաքսային միություն: Ինչո՞ւ այսօր դա չկա»,- ասել է նա «Россия-24»-ի հետ զրույցում:

Նա նաև նշել է, որ խոչընդոտների վերացման մասին պայմանավորվածությունն ամրագրվել է, սակայն գործնականում այդ խոչընդոտները շարունակում են գոյություն ունենալ: