«Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ անելը դժվարացել է». Արշալույս Մղդեսյան
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը գրել է. «Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ անելն ահավոր դժվարացել է: Բանկեր կային, որ ժամանակին առանց խնդրի փոխանցումներ էին կատարում Հայաստան, հիմա կամ 1000 դոլարից ավել փոխանցումների դեպքում մի 1000 հատ թուղթ են լրացնում կամ ընդհանրապես հրաժարվում են փոխանցում կատարելուց: ԱՊՀ այլ երկրներ փոխանցումների հարցում ոնց որ թե նման խնդիրներ դեռ չեն առաջանում: Ու սա էն դեպքում, երբ տրասնֆերտների 70-80%-ը Հայաստանն ստանում է Ռուսաստանից և դա կազմում է պետբյուջեի գրեթե կեսը: Շատ անգամ հաճախորդների զարմացած հարցերին, թե ինչու են մտցվել նման սահմանափակումներ, կամ բան չեն պատասխանում, կամ ասում են՝ ձեր երկրում վիճակը խառն է: Ես չգիտեմ սա միտում է, թե ՌԴ-ի տնտեսությունում ռեցեսիոն վիճակով պայմանավորված՝ փողը երկրում պահելու ձգտում, բայց պարզաբանելու խնդիր կա»: |
Ընթանում է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
43208.05.2024, 18:42«ԵԱՏՄ-ն հաստատվել է՝ որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը». Պուտին (տեսանյութ)
78408.05.2024, 18:36Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
84908.05.2024, 13:36Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
81103.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
179702.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
73502.05.2024, 16:54