Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սորոսի հիմնադրամն Էրդողանի քննադատությունների պատճառով հեռանում է Թուրքիայից

4652
Երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ., 15:15
Սորոսի հիմնադրամն Էրդողանի քննադատությունների պատճառով հեռանում է Թուրքիայից

Հունգարացի-ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամը՝ Open Society Foundations-ը, հայտնել է Թուրքիայում իր գործունեությունն ավարտելու մասին՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից քննադատությունների ֆոնին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Էրդողանը Սորոսին մեղադրել է պետությունների միջև տարաձայնություններ առաջացնելու համար, ինչպես նաև 2013թ. մայիսին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցերի, 2016թ. հուլիսին պետական հեղաշրջման փորձի հետևում կանգնած լինելու համար:

Բացի այդ, Էրդողանը վստահեցրել է, որ Սորոսն աջակցել է թուրք հայտնի գործարար և Ստամբուլի Anadolu Kültür կազմակերպության ղեկավար Օսման Քավալին (վերջինը մեկ տարուց ավելի գտնվում է բանտում՝ առանց պաշտոնական մեղադրանքների առաջադրման):

Open Society Foundations-ը բոլոր մեղադրանքները հերքում է:

Ջորջ Սորոսը ծագումով Հունգարիայից է, վերապրել է Հոլոքոստն ու Open Society Foundations-ի միջոցով աջակցում է ողջ աշխարհում քաղաքացիական իրավունքի ոլորտի նախագծերին: