«Մենք չենք ասելու՝ փող տուր, ինչ ուզում ես արա. լկտի վարորդները զրկվելու են իրավունքից». Նիկոլ Փաշինյան
![]() Թալինում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով տուգանքների համակարգը վեափոխելու անհրաժեշտությանը: «Վարորդներ կան մեր երկրում, որ տարեկան 500 ճանապարհային խախտում են անում, կան, որ 800 են անում, այսինքն՝ օրը երկու հատ խախտում են անում, որը ենթակա է տուգանքի: Էսօր համակարգը սենց է աշխատում՝ փողը տուր, ինչ ուզում ես արա: Մենք դա վերացնելու ենք, նախ տուգանքի առավելագույն չափը փոխելու ենք. առավելագույն չափը սահմանափակելու ենք 29 հազար դրամով: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 29 հազարից ավել տուգանք չի լինելու, բայց բալային համակարգ ենք դնելու: Ենթադրենք 9 բալ ա, եթե վարորդը 3 բալանոց խախտում է ունենալու, հանվելու է 9-ից, հետո եթե 1 բալանոց արեց, մինուս 1: Երբ մի տարվա մեջ եկավ, հասավ 0-ի, վարորդական իրավունքը կասեցվելու է: Սրանով հասնելու ենք նրան, որ լկտի վարորդները զրկվելու են վարորդական իրավունքից»,- ասաց Փաշինյանը: |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
