Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ զինատեսակներ է Ադրբեջանին վաճառել Բելառուսը

1702
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 23:20
Ի՞նչ զինատեսակներ է Ադրբեջանին վաճառել Բելառուսը

Բելառուսական 42.tut.by պարբերականի տվյալներով՝ 10-ամյա համագործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք-զինամթերք է վաճառել:

Ռազմական տեխնիկայի թվում նշվում է Т-72 մոդելի ավելի քան 150 տանկ, 12 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում, 120 Д-30 հաուբից, Սու-25 մակնիշի 12 ինքնաթիռ, Бук-МБ զենիթահրթիռային համակարգերի 2 գումարտակ, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն:

Եվ սա դեռ զենքերի ողջ կազմը չէ, նաև անհայտ քանակությամբ «Սկիֆ» հակատանկային համալիրներ են մատակարարվել, բացի այդ, Ադրբեջանի համար համաձայնեցրել է МАЗ 6317 և МАЗ 5317 ռազմական նշանակության բելառուսական մեքենաների հավաքումը: