«Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737-ի օդաչուները հարցաքննվել են
1617
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 16:35
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուները որպես վկա հարցաքննվել են՝ տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտման համար հարուցված գործի շրջանակում, հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ ՔԿ-ն ավելի վաղ դեպքի փաստով քրեական գործ էր հարուցել: «Ներկա պահին անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուները հարցաքննվել են որպես վկա»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հիշեցնենք, որ մահացածը 1993թ. ծնված ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանն էր: Նա հայրենիք էր արտաքսվել Մադրիդից և պետք է տեղափոխվեր Մոսկվա, այնուհետ՝ Հայաստան: Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռիչքն իրականացնող օդանավի անձնակազմը հայտնել էր, որ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18