«2019 թվականը ծանր է լինելու մեզ համար». Գաբրիել Ղազարյան
![]() ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նախարարության աշխատանքների մասին․ «2018 թվականին մինչ այս պահն ունենք 173 մեդալ։ Պետք է փաստեմ, որ դեռ 4 մարզաձև չեն ավարտել իրենց տարին և նոր մեդալմների ենք սպասում։ 2019-ը ծանր է լինելու մեզ համար, որովհետև նախաօլիմպիական տարի է։ 2019-ին կայանալու են եվրոպական խաղերը, որոնց համար նույնպես պետք է ուղեգրեր ձեռք բերենք։ Սա նույնպես Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ձև է։ 2019-ին համատեղ աշխատանք ենք սկսելու սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հետ։ Մասսայական սպորտի ոլորտում բազում ծրագրեր ենք իրականցնում՝ ներգրավելով բնակչության բոլոր խավերը։ Շատ ենք գնահատում այդ ծրագրերը, որպեսզի խթանենք բոլոր տարիքային խմբերի՝ սպորտով զբաղբելը։ 2019-ի համար կառավարությանը ներկայացրել ենք ծրագիր, որի շրջանակներում կբարձրանա ֆեդերացիաների ֆինանսավորումը։ Կսպասենք կառավարության որոշմանը»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ Խոսելով «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ծրագրի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, «Այս տարի ձևաչափը փոխվել է։ Քվեարկությանը մասնակցելու է հանրությունը, լրագրողները և մասնագետները՝ հավաքական թիմերի գլխավոր մարզիչները կամ ֆեդերացիայի կողմից ներակայացվող այլ անձնավորություն։ Մարզիչը կամ ֆեդերացիայի ներկայացուցիչը կարող է ընտրել իրենց ֆեդերացիան ներկայացնող մարզիկին։ Թեկնածուներին ներկայացնում են ֆեդերացիաները։ Լինելու է 10 լավագույն մարզիկներ՝ առանց հերթականության»։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
