Թուրքական կայքի անդրադարձը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերին
![]() Թուրքական «Sözcü» լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն, փոխանցում է Ermenihaber-ը: «Բիթլիսից դուրս եկավ, Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին և նշում, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Սարոյանի ընտանիքը Միացյալ Նահանգներ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից: «Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը... Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- հոդվածի հեղինակը: Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև ամերիկացի նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին: Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, սակայն ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել ԱրևմտյանՀայաստան՝ Բիթլիս: 2014-ին, երբ լրացավ Սարոյանի այցի 50-ամյակը, Բիթլիսի քրդական ավագնին որոշում կայացրեց քաղաքի Սափգոր թաղամասի այն փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը, անվանակոչել Սարոյանի անունով: |

«Կվադրոցիկլները վնասում են Արագածի էկոհամակարգը»․ Կարինե Բաղդասարյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
137Երեկ, 20:36
«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
118Երեկ, 19:18
«Թրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել (տեսանյութ)
187Երեկ, 18:36
COP17-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
124Երեկ, 18:18
Ֆրանսիայում տեղի ունեցած բախումները հարյուրավոր միլիոն եվրոյի վնաս են հասցրել խանութներին
187Երեկ, 16:42
