Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Facebook-ը ցույց կտա՝ որքան ժամանակ եք անցկացնում սոցցանցում

4594
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 17:45
Facebook-ը ցույց կտա՝ որքան ժամանակ եք անցկացնում սոցցանցում

Facebook ընկերությունը հայտնել է «Facebook-ում ձեր ժամանակը» հնարավորության թողարկման մասին, հաղորդում է TechCrunch-ը: Այն հասանելի կլինի ողջ աշխարհում բոլոր օգտատերերի համար:

Հնարավորությունը կարելի է գտնել՝ անցնելով հետևյալ բաժիններով. «Կարգավորումներ-> Գաղտնիություն -> Facebook-ում ձեր ժամանակը»:

Այդպիսով օգտատերերը կտեսնեն, թե օրական որքան ժամանակ են անցկացնում սոցցանցում և հնարավորություն կստանան վերահսկել այն՝ սահմանափակումներ կատարելով:

Կայքը նշում է, որ մոտ ապագայում նման հնարավորություն հասանելի կլինի iOS և Android հավելվածներում:

Սկզբնական շրջանում այն սահմանափակ հասանելիությամբ կաշխատի: