Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱԺ-ն ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը

1523
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 11:35
ԱԺ-ն ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը

2019-ի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն հայտարարել է նախագծին կողմ քվեարկելու մասին, բայց ինքը դեմ կքվեարկի, քանի որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմք չի տեսնում: Դեմ քվեարկելու մասին հայտնեցին նաև Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: «Մեր խմբակցությունը չի բռնանում կարծիքների վրա, ու մեր գործընկերներն ազատ են քվեարկության մեջ»,- արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:

2019-ի պետբյուջեի նախագիծն ընդունվեց