Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Գազպրոմը» որոշել է «Թուրքական հոսք»-ի երթուղին 

1552
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 10:35
«Գազպրոմը» որոշել է «Թուրքական հոսք»-ի երթուղին 

«Թուրքական հոսք» գազատարը կանցնի Բուլղարիայով, Հունգարիայով, Սերբիայով և Սլովակիայով, գրում է Коммерсант-ը՝ հղում անելով այդ երկրների գազատրանսպորտային օպերատորներին:

Նշվում է, որ դեպի Բուլղարիա և Սերբիա գազ կհասնի 2020թ., իսկ Հունգարիա՝ 2021թ. և Սլովակիա՝ 2022թ. երկրորդ կեսին:

Այդպիսով, ռուսական ընկերությունը մտադիր է շահագործման հանձնել «Թուրքական հոսք»-ի երկու ճյուղերն արդեն 2020թ.-ից, իսկ 2022թ.-ից՝ պատրաստ կլինի հրաժարվել Ուկրաինայի միջով գազի տարանցումից:

Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բացել էին գազատարի ծովային հատվածը: