Վրաստանում խոստացել են մարել հարյուր հազարավոր քաղաքացիների պարտքերը. ընդդիմությունը դժգոհում է
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին իշխանությունները խոստացել են, որ ավելի քան 600 հազար քաղաքացիների պարտքերը կմարվեն, ընդդիմությունը դժգոհում է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Սև ցուցակում» հայտնված ավելի քան 600 հազար քաղաքացիների պարտքերը զրոյացնել խոստացել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրա խոսքով՝ պարտքի մարումը կսկսվի դեկտեմբերի 15-ից և կավարտվի մինչև տարեվերջ: Ըստ Վրաստանի կառավարության՝ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց պարտքն այս կամ այն ֆինանսական կառույցում գերազանցում է 2 հազար լարին (մոտ 752 դոլար): Սակայն Մամուկա Բախտաձեի խոստումը սուր քննադատության է արժանացել ընդդիմության շրջանում: Նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի խոսքով՝ իշխանությունները ցանկանում են նախաձեռնությունը վերագրել կառավարությանը, այնինչ՝ բանկերը մինչև տարեվերջ մարում են անհույս պարտքերի մի մասը: Նախաձեռնությունը քննադատել են նաև սոցցանցերի վրացական տիրույթում: Սոցցանցերում օգտատերերը նշում են, որ նախաձեռնությունն արդարացի չէ նրանց նկատմամբ, ովքեր ազնվորեն վճարում են բանկային վարկերը: Բացի այդ, վրացական ընդդիմությունը կարծում է, որ այդպիսով կառավարությունը փորձում է օգնել Սալոմե Զուրաբիշվիլիին (Զուրաբիշվլին պաշտոնապես Վրաստանի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու է, սակայն նրան աջակցում է իշխող կուսակցությունը): Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չկարողացավ հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայները: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54