«Մեկ տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում եղել է Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխել». Նիկոլ Փաշինյան
«Հույս ունեմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն այնքան էլ էական չէ, շատ ավելի գլոբալ հարցեր ունենք այս իրավիճակի կապակցությամբ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցն այս համատեքստում երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական է: Շատ ավելի կարևոր, խորքային հարցեր կան: Ի վերջո, այն հարցերը, որոնք մենք երկար ժամանակ ունեցել ենք, բարձրացրել ենք, և ես, Հայաստանի վարչապետի կարգավիճակում հայտնվելով, պետք է ասեմ, որ այդ հարցերը ես չե՞մ բարձրացրել: Առավել ևս, որ այդ հարցը ոչ միայն իրենց հրատապությունը չեն կորցնում, այլև ավելի են ահագնանում: Պետք է հասկանանք՝ էն, ինչ մենք անվանում ենք մեր անվտանգության երաշխիք, ինչքանո՞վ է երաշխավորում մեր անվտանգությունը: Պետք է հասկանանք՝ ինչ պարտավորութուններ ունենք մեր դաշնակիցների նկատմամբ, և ինչ պարտավորություններ ունեն մեր դաշնակիցները մեր նկատմամբ: Սա է կարևոր: Մեկ տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում եղել է Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխել: Կամ ռոտացիոն տրամաբանությամբ չի լինելու Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխելու: Շատ ավելի լուրջ հարցեր կան...»,- ասել է Ն. Փաշինյանը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24