Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եթե ես չլինեի, որևէ գործ քննության չէր արժանանա». Նիկոլ Փաշինյան

515
Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 14:05
«Եթե ես չլինեի, որևէ գործ քննության չէր արժանանա». Նիկոլ Փաշինյան

«Բոլոր գործերի մասով անում եք հայտարարություններ, դրվագներ եք պատմում, վերջին դեպքը՝ երրորդ հանրապետության ամենամեծ կոռուպցիոն գործարքը հրապարակեցիք, ու այս ամենի հետ մեկտեղ ասում եք, որ չեք խառնվում իրավական գործերին»,- դիտարկում հնչեցրեց լրագրողը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին: Վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Տեղեկատվություններին տիրապետում եմ, որովհետև ամեն օր ինձ հարցեր են տալիս տարբեր ոլորտի մարդիկ: Բոլոր քրեական գործերով օպերատիվ ուղեկցումն իրականացնում են ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, որոնք վարչապետին ենթակա մարմիններ են: Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ քննությանը միջամտում եմ: Շատ գործերի քննությունը հնարավոր է դարձել, որ ես ՀՀ վարչապետն եմ, եթե ես չլինեի, այլ նախորդը շարունակեր պաշտոնավարել, որևէ գործ քննության չէր արժանանա, կամ կարժանանար այնպիսի քննության, ինչին մինչև հիմա արժանացել է»: