«Պետք է սկսել պետական պաշտոնյաներից...». Մանե Թանդիլյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր է և կարող է դառնալ բավական արդյունավետ գործիք: Սակայն այս պահին այդ համակարգի առանձին տարրերից խոսելը կամ դրա մասով առաջարկ ներկայացնելը առնվազն ժամանակավրեպ է: Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ԾԱԽՍԵՐԻ հայտարարագրումը, այսինքն՝ քաղաքացին պետք է հարկեր վճարի փաստացի տնօրինվող եկամուտից, որը նաև կմոտիվացնի հայտարարագրվող ծախսեր կատարել: Ընդ որում, մենք պետք է անենք առավելագույնն այնպիսի տնտեսություն ունենալու համար, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտները ձևավորվեն Հայաստանում՝ արժանապատիվ աշխատանքի միջոցով, որից հետո համոզված եմ հայտարարագրման և հարկեր վճարելու մոտիվիցա կլինի բավական բարձր: ՊԵԿ-ի կողմից այդ համակարգի շրջանակներում ներկայացվող առաջարկը տրանսֆերտների հարկման վերաբերյալ, թերևս կարելի է քննարկել հեռավոր ապագայում: Առաջին փուլում հայտարարագրման ենթակա կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող եկամուտները: Նկատենք, որ հայտարարագրելն ամենևին նույնական չէ հարկելու հետ։ Ի դեպ, հայտարարագրվող եկամուտների հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաներից և նրանց հայտարարագրած եկամուտներից, գյուղացիները և խոպանչիները կսպասեն...»: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30