Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց

322
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 01:40
Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց

Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի Ջիբրալթար - Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը 6։2 հաշվով հաղթեց մրցակցին։ Հանդիպման 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ջիբրալթարցի ֆուտբոլիստը, բայց 27-րդ, 48-րդ, 52-րդ և 54-րդ րոպեներին Յուրա Մովսիսյանը 4 գոլ ուղարկեց մրցակցի դարպասը՝ պոկեր ձևակերպելով։ Հանդիպման 66-րդ րոպեին մեր հավաքականի կազմում 5-րդ գոլը խփեց Արթուր Քարտաշյանը։ Հանդիպման 78-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Ադամ Փրիսլին։ Խաղի վերջակետը դրեց Ալեքսանդր Կարապետյանը՝ ավելացրած 4-րդ րոպեին։