«Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»». Սասուն Միքայելյան
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»՝ մի խումբ ՀՀԿ-ականների ներկայացրած նախագծի քվեարկությունից առաջ Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասաց, որ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի, օրենքով արձանագրելու կարիք չկա: «Էսօր պատմական պահ է՝ որոշում կայացնելու: Կոչ եմ անում բոլորին պարտադիր կողմ քվեարկել նախագծին, սա այն թեման չէ, որ «եթե»-ով խոսենք: Եկեք մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, սա վերկուսակցական օրենք է: Վեհափառ հայրապետն ու եկեղեցին կարիք ունի անվտանգության հատուկ միջոցառումների»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: «Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»,- պատասխանեց Սասուն Միքայելյանը: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն ասաց, որ խոսքը հայ ժողովրդից պաշտպանելու մասին չէ, այլ՝ անվտանգության: Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18