Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ջիբրալթարից կրած պարտությունից հետո շատ դժվար էր». Յուրա Մովսիսյան

355
Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ., 02:40
«Ջիբրալթարից կրած պարտությունից հետո շատ դժվար էր». Յուրա Մովսիսյան

Նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Ջիբրալթար - Հայաստան հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Ջիբրալթարում ժամանակը շատ լավ ենք անցկացնում, հոյակապ: Երևանում Ջիբրալթարից կրած պարտությունից հետո շատ դժվար էր, բայց շատ ժամանակ չունեինք քննարկելու, մտածելու։ Երկու օր անց խաղ ունեինք։ Իմ կարծիքով՝ լավ պատրաստվեցինք, ճիշտ պատրաստվեցինք և ցույց տվեցինք մեր խաղը»։