Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սերժին ոչ թե մերժեցին, այլ մերսեցին». Զարուհի Փոստանջյան

355
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 16:30
«Սերժին ոչ թե մերժեցին, այլ մերսեցին». Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, ով չի մասնակցելու Աժ արտահերթ ընտրություններին, գնահատականներ է հնչեցրել քաղաքական գործընթացների վերաբերյալ. «Դեռ 2017-ին ասել էի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքը Բաղրամյան 26-ի պրոեկտն է ու բոլոր պրոեկտները մեր կողմից մերժվել են: Հենց այնպես չէր, որ այդ դաշինքը հայտնվել էր ԱԺ-ում»: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը Փոստանջյանն անվանել է «իբր թե տեղի ունեցած հեղափոխություն». «Նպատակներից մեկն էր՝ թարմացնել ավտորիտարիզմը, երկարաձգել ավտորիտարիզմի կյանքը»,- ասել է Փոստանջյանը՝ մեջբերելով Թամար Հովհաննիսյանի խոսքերը. «Սերժին ոչ թե մերժեցին, այլ մերսեցին: Խնդիրն այն էր, որ պետք է տեղի ունենար ոչ թե հեղափոխություն, այլ տեղափոխություն, որն էլ եղավ»: