Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Վիրավորելու որևէ ցանկություն չի եղել». Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Ֆարմանյանին

324
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 10:55
«Վիրավորելու որևէ ցանկություն չի եղել». Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Ֆարմանյանին

«Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ հիասթափված է, զգում է, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն: Արձագանքելով Ալեն Սիմոնյանի երեկվա ելույթին՝ շարունակեց. «Ներկայացված նախագիծը քինախնդրության փորձ է գործող իշխանության հանդեպ. ես դա համարում եմ անձնական վիրավորանք, պարոն Սիմոնյան: Ինձ պետք է շատ վատ ճանաչել նման եզրակացություն անելու համար»:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Վիրավորելու որևիցե ցանկություն չի եղել... Կրկին առաջարկում եմ միանալ մեր նախագծին ու միասնական առաջ տանել այդ օրենսդրական նախաձեռնությունը»: