Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինաբնակ հայազգի գործարարի միլիարդավոր բաժնետոմսերը կմնան կալանքի տակ

1234
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 12:45
Ուկրաինաբնակ հայազգի գործարարի միլիարդավոր բաժնետոմսերը կմնան կալանքի տակ

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է ուկրաինաբնակ հայազգի հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանի փաստաբանների բողոքարկումը, փոխանցում է Rusarminfo-ն:

Դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Մկրտչյանի՝ մոտ 8 միլիարդ ռուբլու չափով բաժնետոմսերը: Կալանքի տակ են հայտնվել նաև ռուսական լեռնամետալուրգիական ընկերության բաժնետոմսերը:

Նշենք, որ քննությունը Մկրտչյանին մեղադրում է խոշոր չափերի խարդախությունների համար: Նա պետք է զբաղվեր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում գործարանի կառուցմամբ, սակայն այդպես էլ չի իրականացրել իր պարտավորությունները: Քննության վարկածով՝ գործարարն օրինական գործարքի քողի տակ 2009-2013թթ. օֆշորային ընկերության միջոցով յուրացրել է «Վնեշէկոնոմբանկ»-ի տրամադրած վարկային միջոցները: Վնասը գնահատվել է ավելի քան 1 միլիարդ ռուբլի:

Օլեգ Մկրտչյանին ձերբակալել էին փետրվարի սկզբին:

Հավելենք նաև, որ Հայաստանում Մկրտչյանին է պատկանել «Բանանց» ֆուտբոլային ակումբն, իսկ Ռուսաստանում նա ժամանակին մոտ էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի հետ և օգնում էր տեղական «Կուբան»-ին: