«ՀՀԿ-ի օրոք էր, որ ծաղկեց սերիալային բիզնեսը». Կարինե Հարությունյան
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քսանամյա կնոջ մահը մեր հասարակության ողբերգությունն է: Հասարակության ձևավորած կեղծ բարքերի հետևանքը: Այն բարքերի, որոնք սահմանում են, թե տղամարդն է ուժն ընտանիքում և տղամարդու խոսքը պիտի լինի, այն բարքերի, որոնք շրջանցում են մարդկային իրավունքները՝ որոշակի մակարդակներում: Վաղուց ժամանակն է, որ վերջ տրվի այն հոգեբանությանը, թե տղամարդուն ամեն ինչ կարելի է, իսկ կնոջը՝ ոչ: Որ տղամարդուն ամեն ինչ ներելի է, իսկ կնոջը՝ ոչ: Որ տղամարդու իրավունքն է սիրելն էլ, ծեծելն էլ: Հանրապետական կոչվող կուսակցությունը իրականում պիտի սսկվի այս օրերին, ոչ թե դեռ մտածի քարոզարշավի մասին: Հենց ՀՀԿ-ի օրոք էր, որ խրախուսվեց ընտանեկան բռնությունը՝ իշխանության կողմից այս հարցում բավարար ջանքեր չգործադրելով: Հենց ՀՀԿ-ի ժամանակ էր, որ ծաղկեց սերիալային բիզնեսը՝ հասարակությանը հրամցնելով ընտանեկան բռնություն: Ու ոչ մեկը, անգամ հանրապետական որևէ կին որևէ անգամ չխոսեց հանրության գիտակցությունը խեղելու հաշվին փող աշխատող հեռուստաընկերությունների ավերածությունների մասին: Այսօր հանրապետական մի կին եթերում ՀՀԿ-ի անցած ուղու մասին էր խոսում, տեսնես հիմա կարդու՞մ է այս լուրը ու ի՞նչ է մտածում, որտե՞ղ են ընտանեկան բռնության պատճառները և ի՞նչ է արել ինքն այս հարցում՝ պատգամավոր լինելով»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24