«ԱՄՆ-ը չի կարող կրճատել իրանական նավթի արտահանումը». Իրանի ԱԳՆ
![]() ԱՄՆ-ը չի կարող զգալիորեն կրճատել իրանական նավթի արտահանման ծավալները, քանի որ համաշխարհային շուկայում իրանական նավթի պահանջարկ կա: Այս մասին Alaraby պարբերականի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը: «Մենք ավելի վաղ ևս ասել ենք, որ ԱՄՆ-ը չի կարող նվազեցնել իրանական նավթի արտահանումն ու այն զրոյի հասցնել, և դա ապացուցված է: Իրանն ունակ է արտահանել իր նավթը, և համաշխարհային շուկայում իրանական նավթի պահանջարկ կա: Իրանը բոլորին կապացուցի, որ հետագայում ևս համաշխարհային շուկայում կպահպանի իր դիրքերը»,- ասել է նա: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հավելյալ պատժամիջոցներն ուժի մեջ էին մտել նոյեմբերի 5-ին: Երեկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը խոստացել էր ավելացնել Իրանի դեմ ճնշումները: Նա նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն իրանական նավթի արտահանումը զրոյացնելու նպատակ է հետապնդում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
