Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Քաղաքական հեղափոխությունից հետո սպասումները մեծ են լինելու». Միքայել Մելքումյան

264
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 11:40
«Քաղաքական հեղափոխությունից հետո սպասումները մեծ են լինելու». Միքայել Մելքումյան

«Քաղաքական հեղափոխությունից հետո սպասումները շատ մեծ են լինելու. պետք է այնպես անել, որ սոցիալական, տնտեսական ոլորտում սպասումները համարժեք լինեն, պետք են ոչ ստանդարտ մոտեցումներ»,- 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ դիմելով Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին:

«Համաձայն եմ, որ պետք է համապարփակ լուծումների տարբերակ քննարկվի»,- ասաց Ջանջուղազյանը:

«Ելք»-ից Հովիկ Աղազարյանի հարցը վերաբերում էր ՀՀ արտաքին պարտքին. «Կա՞ հնարավորություն, որպեսզի պարտատերերը մի մասը զիջեն մեր պետությանը»: Հայաստանի գլխավոր ֆինանսիստը նշեց, որ դա ամենալավ լուծումը չէ. «Պետք է մտածենք ոչ թե խնդրելու մասին, որ մեզ ներեն պարտքը, այլ ինչպես անենք, որ տնտեսությունն արագ աճի ու պարտքի սպասարկումը դառնա չնչին»:

2019-ի բյուջեի նախագծի քննարկումը շարունակվում է: