«Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով». Հրաչ Բերբերյանի կանխատեսումները
![]() «Այսօր կարտոֆլի մեծածախ վաճառքի գինը 130 դրամ է: Մինչև Երևան է հասնում՝ 200-220 դրամ է դառնում, մի հատ էլ ձյուն դրեց միանգամից գինը կբարձրանա, էլ չասած, որ գարնանը կարտոֆիլ հնարավոր կլինի գնել 300-350 դրամով, ոչ պակաս: Միսն էլ է թանկացել, քանի որ անասնագլխաքանակն է կրճատվել։ Հիմա շուկայում հայտնվել է բելառուսական միս, որը համեմատաբար էժան է, բայց համային առումով լավը չէ»,– այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գյուղմթերքի շուկայում առկա գնաճին, ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ կարտոֆիլի գնաճի վրա ազդել է 3500 հեկտար ցանքատարածքների պակասելը: Հրաչ Բերբերյանի կարծիքով, այս տարի Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ: Չի թանկանա միայն բանանը: Հ. Բերբերյանը կոչ է արել Կառավարությանը քաղաքական գործընթացներով տարվելով՝ չմոռանալ գյուղատնտեսության մասին: Մասնագետի խոսքով՝ գյուղատնտեսության վիճակն անմխիթար է, պատճառը ոլորտում պատահական ծանոթ-բարեկամների հայտնվելն է, ինչը նշանակում է պաշտոնեական դիրքի չարաշահում: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
