Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ինչու է Աննա Հակոբյանը կրկին մեկնում Մոսկվա

2000
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 23:35
Ինչու է Աննա Հակոբյանը կրկին մեկնում Մոսկվա

Ինչպես հաղորդում է Rusarminfo.ru լրատվականը, գալիք շաբաթվա սկզբին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերթական այցը կկատարի Մոսկվա:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Աննա Հակոբյանը մարդասիրական ոլորտի նախագծերի շուրջ մի շարք հանդիպումներ կունենա Ռուսաստանում: Մասնավորապես նշվում է, որ Աննա Հակոբյանը մտադրություն ունի հանդիպել խոշոր հիմնադրամների ղեկավարների հետ, որոնք զբաղված են սոցիալական բնույթի նախագծերով: Հանդիպումների նպատակը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հիմնված «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության հաստատումն է:

Սա կլինի Աննա Հակոբյանի արդեն երրորդ այցը Մոսկվա: