Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գարեգին Բաղրամյանը՝ գազի սակագնի շուրջ բանակցությունների մասին

1613
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 14:30
Գարեգին Բաղրամյանը՝ գազի սակագնի շուրջ բանակցությունների մասին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին ՀՀ-ն ՌԴ-ի հետ բանակցում է ինչպես սահմանին գազի գնի ձևավորման, այնպես էլ ներքին կառուցվածքի վերաբերյալ. «Բանակցությունները գնում են դեպի սակագնի նվազեցման կողմը և որպեսզի դրա ընթացքին ազդեցություն չունենանք, մի փոքր ևս սպասենք: Երբ բանակցությունները կավարտենք, կֆիքսենք նաև ժամկետները»: Պաշտոնյան նշեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում «Գազպրոմ» ընկերության և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ: