Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Հնարավորություն ունե՞ք գազին օդ խառնել». պատգամավորը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցչին

191
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 14:15
«Հնարավորություն ունե՞ք գազին օդ խառնել». պատգամավորը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցչին

«Ենթադրենք, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, Հայաստան մտնող գազի մուտքի մոտ, կամ ՀՀ որևէ բաշխիչ կենտրոնում գազի հետ այլ տիպի թեթև բան խառնեք, ասենք՝ օդ, ունե՞ք այդ հնարավորությունը, թե՞ ոչ»,- գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, դիմելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին, հարցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Թադևոսյանն ասաց, որ խոսակցությունը 15 տարվա պատմություն ունի. «Գազաօդային խառնուրդը պայթյունավտանգ երևույթ է: Նույնիսկ շինմոնտաժային աշխատանքներից հետո, քանի որ օդ է մնում, պարտադիր արտափչվում է, հակառակ դեպքում, դա կբերի պայթյունների... ՌԴ-ից ստացվող գազն անցնում է Վրաստանով, որևէ բան չի խառնվում, կալորիականությունը չափվում է մուտքի մոտ և տեղամասերում: Կախված ճնշումներից և թե որտեղից է գազը, կալորիականությունը տատանվում է 8100-8900 կկալ խմ համար»: