Մահացել է ուկրաինուհի ակտիվիստ Եկատերինա Գանձյուկն, ում վրա ծծմբաթթու էին լցրել
Ուկրաինայի Խերսոն քաղաքի քաղխորհրդի անդամ, ակտիվիստ Եկատերինա Գանձյուկն, ում վրա թթու էին լցրել, մահացել է հիվանդանոցում: Հուլիսի 31-ին ոստիկանությունը հայտնել էր, որ անհայտ անձը ծծմբաթթու է լցրել կնոջ վրա՝ այրելով նրա մարմնի 35%-ը: Այս գործով ձերբակալվել է 4 կասկածյալ: «Կատյան մահացավ, մանրամասներն՝ ավելի ուշ: Խնդրում ենք չանհանգստացնել հարազատներին: Ընկերները մի քանի օրվա ընթացքում կներկայացնեն մանրամասները»,- ասված է նրա անունից բացված ֆեյսբուքյան էջում: Ըստ նախնական տվյալների՝ մահը վրա է հասել թրոմբի պոկվելու հետևանքով անոթների խցանման պատճառով: Ուկրաինայի ռադայի պատգամավոր Ելենա Սոտնիկն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եկատերինա Գանձյուկն այլևս չկա: Սա սարսափելի պատմություն է ու դատավճիռ՝ ամբողջ համակարգին: Կատյայի սպանողներին չեն գտել ու չեն պատժել»: Գանձյուկն աչքի էր ընկնում ռուսամետ անջատողականների դեմ պայքարով: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30