Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նոյեմբերի 2-ը Լրագրողների հանդեպ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է

3955
Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 15:00
Նոյեմբերի 2-ը Լրագրողների հանդեպ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2013 թվականի նոյեմբերի 2-ը հռչակել է լրագրողների դեմ կատարված հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օր՝ ի հիշատակ Մալիում երկու ֆրանսիացի թղթակցի սպանության։

«Անպատժելիության դեմ պայքարն ազատ կամարտահայտման, մամուլի ազատության և տեղեկատվության տրամադրման ապահովման հարցով ջանքերի անբաժանելի մասն է»,- միջազգային օրվա կապակցությամբ ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլեն:

«Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը հիշեցնում է, որ կարելի է հեշտությամբ սպանել լրագրողին և մնալ անպատիժ»,- գրում է La Croix-ը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակում սպանվել է ավելի քան 800 լրագրող՝ տեղի ունեցող իրադարձությունների մասին հասարակությանն իրազեկելու համար։